▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը հեռավար ուսուցման վերաբերյալ անեկդոտ է ներկայացրել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հեռավար ուսուցման վերաբերյալ անեկդոտ է ներկայացրել.

«Հեռավարի վերաբերյալ կատակները շատ լավն են:
-Տնայինդ տեսնեմ:
-Տիկի՛ն Պետրոսյան, տետրս դպրոցում եմ մոռացել:
-Գլու՛խդ դպրոցում մոռանայիր»:

Նախարարը գրառման մեկնաբանություններում խնդրել է օգտատերերին թեմայի շուրջ այլ անեկդոտներ գրել:

Ներկայացնում ենք նրանցից մի քանիսը.

«-Երգիր առաջին կուպլետը
-Տատիկս քնած է, չեմ կարող»:

«Արդեն 24 ժամ օնլայն դաս ենք անում, որովհետև մեր դասախոսը չի կարողանում վիդիոչաթը անջատել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее