▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը «սյուրպրիզ» ունի աշակերտների համար

Տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետը շրջայց է իրականացրել մայրաքաղաքի սուպերմարկետներում՝ ստուգելով ապրանքների գները։

Վարչապետը պատահաբար հանդիպել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Փաշինյանը, հղում անելով ավելի վաղ հանդիպած երեխաների խոսքերին, նախարարին հարցրել է, թե ինչու հանձնարարականներ չեն տվել երեխաներին արձակուրդների ընթացքում:

Հարությունյանն ասել է, որ վաղը բրիֆինգ է լինելու, ամեն ինչ ներկայացնելու են, շատ նոր ծրագրեր կլինեն:

«Մի հատ պատմի»,-ասել է վարչապետը:

«Ուզում եմ «սյուրպրիզ» լինի, ամբողջական կասենք: Վաղը 12:00-ին ուղիղ եթերում կասենք»,-պատաս՛անել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее