▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանին ես եմ համալսարան աշխատանքի ընդունել. Արամ Սիմոնյանը խոստանում է բացահայտումներ անել

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ի պատասխան Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԵՊՀ-ն դեգրադացնելու մասին հայտարարություններին, իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ բացահայտումներ կանի: Այս մասին 168.am-ի  հետ զրույցում ասել է Արամ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ շատ բան ունի հայտնելու, բայց ստիպված է այս փուլում զգուշավոր լինել, քանի որ գործ ունի նախաքննական փուլի հետ:

 

 

 

Նա, իր խոսքով, պատրաստվում է մանրամասնել, թե որքան հեռու է իրականությունից կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը, և, որ չի տիրապետում իրավիճակին:

«Կխոսեմ իմ դեմ սարքված քրեական գործերի նյութերից, իմ դեմ կազմակերպվող զանազան արշավների մասին, կանդրադառնամ նաև վարչապետի օրերս արված հայտարարությանը: Բայց իմ ասելիքը ԿԳՆ Արայիկ Հարությունյանին է ուղղված… Այս ամբողջ արշավն իմ դեմ չէ ուղղված, սա ԵՊՀ ինքնավարության դեմ է իրականում, և ես ստիպված իմ դեմքով եմ պայքարում այս ամենի դեմ, քանի որ արշավն իմ անձով են ասոցիացնում»,- ասել է Արամ Սիմոնյանը:

Նա վիրավորված է ԵՊՀ-ն «դեգրադացված» որակելու՝ նախարարի հայտարարությունից ու հակադարձում է կոչով, որ նախարարը զուր հույսեր չունենա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее