ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ԱՄՆ է գործուղվել հրավիրող կողմի հաշվին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության 35-րդ համագումարին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2019 թվականի հունվարի 14-20-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել հրավիրող կողմի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»։


