vivaronews.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը իր դժգոհությունն է արտահայտել ակումբի ղեկավարությանը ՝ բաց թողնելով թիմի վերջին մարզումը:
Ինչպես հաղորդում է hurriyet-ը, 26-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցել հունվարի 11-ի մարզմանը: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է ազատվել թիմի 5 ֆուտբոլիստից, որոնց թվում է նաև Արազը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են «Կարաբյուկսպորը», «Սիվասպորը» և «Ադանասպորը»: