Հունվարի 25-ից փետրվարի 5-ը Մոսկվայում տեղի ունեցած միջազգային շախմատի 15-րդ մրցաշարին մասնակցել են նաև արցախցիԱլեքս և Սևակ Մանուկյանները:

15-ամյա Ալեքսը, թեև իր տարիքային խմբում զբաղեցրել է 95-րդ տեղը, բայց կարողացել է 2 անգամ հաղթանակ տոնել ադրբեջանցի շախմատիստների նկատմամբ։
«Խաղն անցել է բավականին լարված պայքարում. յուրաքանչյուր քայլ անելուց լուրջ մտածում էի, որ հանկարծ չսխալվեմ: Համառ պայքարում ես կարողացա հաղթել իմ մրցակցին: Հաղթանակս նվիրել եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին»,- նշել է Ալեքսը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում։

Ալեքսը հավելել է, որ նա և իր հարազատ եղբայր Սևակը մասնակցել են 9 խաղի, որտեղ 5 խաղում հաղթել է ինքը, իսկ 4-ում՝ Սևակը:


