▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի, Ալմաթիի հռչակագրի, բանակցային սխալների և անելիքների մասին»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը Armcomedy-ի ԼուրջCast հաղորդաշարին

«Ամեն մեկը պիտի իր սխալները ընդունի, պիտի առողջանա, պիտի ընդունի իր ուժեղ կողմերը, իր ծառայությունը երկրի նկատմամբ, բայց նաև նայի իր թույլ տված սխալները, զղջում պիտի գնա և առերեսում։ Եւ ես կարծում եմ, որ ժողովրդի մի մասը չի տեսել անցյալի իր գործընկերների մոտ այդ առերեսման, այդ մաքրման պահը․․․

Այսօրվա չարագործները՝ էն մարդիկ, ովքեր դավաճանել են հայրենիքը, հայ ժողովրդին, ովքեր մեղադրում են ամեն մեկին՝ բացի իրենցից, ովքեր իմ պապերի պայքարը, հայրենազրկումը, Ցեղասպանությունը, իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի, մոր՝ Վարդիթերի, մի ողջ սերունդի պայքարը փորձում են այդ հիշողության ծակը խցկել․․․ Ես կարծում եմ, որ իրենց պատրվակ կամ պատճառաբանություն տվել են նրանք, ովքեր ուժ չեն գտել ընդունելու համար, որ իրենք նաև ծնել են այս վիճակը և այս մարդկանց, որովհետև եղել են սխալներ։ Եւ հիմա ասել, որ մենք վերադառնանք, կամ լիազորենք մեզ, դա լուծում չէ։ Մենք պիտի կարողանանք նոր խոսք, նոր ձգան, նոր բանաձև ծնել, որ մենք դուրս գանք այս վիճակից․․․»,- հաղորդման ժամանակ նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее