▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ԱԺ-ն մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը. Սամվել Բաբայանը չի կարող առաջադրվել

Արցախի Ազգային Ժողովը մերժել է «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը:

«Ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը»,-գրել է Ղավալյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել Արցախում գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս, քանի որ գործող Սահմանադրությամբ նախագահի թեկնածուի համար կա մշտական բնակության ցենզը, իսկ Բաբայանը վերջին տարիներին մշտապես չի բնակվել Արցախում, ինչի համար էլ ցանկանում էր այս փոփոխություններով հանել այս ցենզը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее