▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի համար ԱՄՆ անկախությունն էլ է նախադեպ

Այսօր ԱՄՆ-ն նշում է իր անկախության տոնը՝ պետականության հիմնադրման 240 ամյակը։ 240 տարի առաջ այս օրը ԱՄՆ Կոնտինենտալ Կոնգրեսը ընդունեց Անկախության Հռչակագիրն ու հայտարարեց, որ ամերիկյան 13 գաղութներն իրենց հռչակում են նորանկախ պետություն և այլևս Բրիտանական Կայսրության մաս չեն կազմում։ Ամերիկայի հիմնադիր հայրերից մեկը՝ ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնը, ով նաև ԱՄՆ Անկախության Հռչակագրի հիմնական հեղինակն էր, իր աշխատություններից մեկում նշում էր. «Մենք, անշուշտ, չենք կարող ժխտել որևէ ազգի ինքնորոշման իրավունքը, քանի որ այդ իրավունքից մենք ինքներս ենք օգտվել. Յուրաքանչյուր ազգ կարող է ինքնակառավարման այնպիսի ձև ընտրել, որն իրեն գոհացնում է և փոխել այդ ինքնակառավարման ձևը սեփական կամաարտահայտմամբ»: Թոմաս Ջեֆֆերսոնի այս միտքը մշտապես պետք է շրջանառել բոլոր այն դեպքերում, երբ փորձ կարվի տարածքային ամբողջականությունը հակադրել ազգերի ինքնորոշման իրավունքին, մանավանդ եթե այդ փորձերը կարվեն Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող «իրավապաշտպանների» կողմից։

Սուրեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее