«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննարկման առարկա դարձնել Արցախում ստեղծված ծանր կացությունը։ Ինչպես հայտնի է, 2 շաբաթ է՝ սահմանին լարված է, մարտի 8-ից Արցախը զրկված է բնական գազից, ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս նորոգել գազատարը, երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, մի շարք արտադրամասեր Արցախում չեն գործում: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին` «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Այն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։ Ընդդիմությունը կարևորում է նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի զեկույցները։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Արցախի հարցով իշխանությանը նոր փորձություն է սպասվում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet