▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի իշխանությունները, հուսանք, հասկանում են, որ շեղբի սուր սայրի վրա են»

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի իշխանությունները, հուսանք, դեռ մի քիչ հասկանում են, որ իրենց պաշտոնն ամենավերջին բանն է, որի մասին այսօր կարող են մտածել: Կարծում եմ՝ մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են: Երևի լսել եք Ալիևի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, ենթադրաբար, գիտեք՝ հաջորդը որն է լինելու: Մարդիկ դեռ դիմանում են, զուգահեռ դիմակայում ձեզ, բայց նրանք որոշ ժամանակ հետո չեն կարող նայել, թե ինչպես են երեխաներն իրենց աչքի առաջ մարում: Այսքան զրկանքներ կրած և կրող ժողովուրդն այլևս չի ներելու ոչ մեկին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее