Արցախի Հանրապետության կողմից զարմանալի լռություն է տիրում «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս գտնվում է կալանքի տակ եւ նրա առողջական վիճակը ժամ առ ժամ ավելի է վատթարանում. ավելին ոչ մի դրական դինամիկա չի նկատվում եւ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Այսօր մի հարց կա, որ պետք է, ըստ իս, շատերին հետաքրքրի. Ինչո՞ւ ոչ մի տեսակի արձագանք չկա Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյանների և ժողովրդի կողմից, չէ որ Մանվել Գրիգորյանի անունը փառքով է մտել արցախյան պատերազմի պատմության մեջ, և նրա հրամանատարության ու նրա մարտական ընկերների արյան շնորհիվ այսօր ունենք ազատագրված տարածքներ, ինքնուրույն Արցախի Հանրապետություն և, պարզապես, տարօրինակ է, արցախյան պատերազմի հերոսի մասին այսօր լռել։
Մեր հերոսներին պարտավոր ենք «ատամներով պաշտպանել», ոչ թե անտարբեր վերաբերմունք ցուցաբերել և լռել։ Արցախի ժողովուրդն և նախագահը հենց այնպես հերոսի կոչումներ չեն շնորհում, «Արցախի Հերոս» կոչումը ամենաբարձրագույն պարգեւն է, որը 2000 թվականին է շնորհվել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Հիշեցնեմ, որ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար:
Նյութի հեղինակ`
Տաթեւիկ Հովհաննիսյան


