▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախից հետո այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանը». Վարդան Օսկանյան

Փաշինյանի և նրա իշխանության գործողությունների պատճառով Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, այսօր արդեն սկուտեղի վրա դրված է Հայաստանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի տեսաուղերձում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանն իր անկախացումից հետո չորս ղեկավար է ունեցել՝ երեք նախագահ, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո արդեն՝ վարչապետ: Երեք նախագահների ժամանակ էլ Արցախում ընտրվել է նոր նախագահ, բայց այդ երեք նախագահներից ոչ մեկը, գնալով Արցախ, այդ նոր նախագահի ինաուգուրացիային չի պարել, այդ երեք նախագահներից որեւէ մեկը չի կանգնել Ստեփանակերտի հրապարակում եւ ասել՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ»:

Փաշինյանն այդ երկուսն էլ արել է:

44-օրյա պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը Մատենադարանի դահլիճում ներկայացրել է Հայաստանի 20-50 թթ. իր տեսլականը: Փաշինյանն ու իր իշխանությունը ուղտի ականջում քնած են եղել, և այսօր էլ նույն վիճակն է: Այդ բոլորի արդյունքը եղավ այն, որ մենք Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, և այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանն արդեն, բայց չգիտեն՝ ու՛մ են նվիրելու դեռ»:

Թարմացված․ «Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի նոր գաղափար` խաղաղության խաչմերուկ: Արտգործնախարարն էլ հայտարարեց, թե լավ լուր ենք ստանալու` հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված: Հարց է ծագում` ինչի՞ հաշվին է այս ամենն արվելու: Ի հաշիվ նրա, որ մենք սկուտեղի վրա Արցախը դատարկել ու տվել ենք Ադրբեջանի՞ն, ի հաշիվ նրան, որ միգուցե կտանք միջա՞նցք Թուրքիային ու Ադրբեջանին, ի հաշիվ նրան, որ կտա՞նք «անկլավներ», որ մենք կհյուրընկալենք 100 հազարից ավելի ադրբեջանցի՞: Ի հաշիվ նրան, որ Սահմանադրությունից որոշ դրույթներ կփոխենք, որ Ցեղասպանություը կուրանա՞նք: Այս բոլորին ի հաշի՞վ կլինեն խաղաղությունն ու սահմանի բացումը: Մենք խաչմերուկում ենք, որովհետև 4 հարևա՞ն ունենք, թե՞ որովհետև մուրում ենք խաղաղություն: Միգուցե Ադրբեջանն ավելի լավ խաղաղության խաչմերուկ կարող է լինել: Նա 5 հարևան ունի և դա լավագույն քննությունը կլինի, թե արդյոք նրանք խաղաղություն ուզում է, թե չէ: Խաղաղության ամենամեծ գրավականը կարող է լինել այն, որ Ադրբեջանը համաձայնվի, որ արցախահայությունը վերադառնա իրենց տները»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее