▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում 20 տարեկան զինվոր է զոհվել

 

Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,–նշված է ՊԲի հաղորդագրության մեջ։


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее