▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում անհետ կորածների խնդրով 2392 մարդ դիմել է ռուս խաղաղապահներին

Ստեփանակերտում շարունակում է գործել քաղաքացիների ընդունման կետը, որտեղ կազմակերպված է թեժ գիծ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ անհետ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաաղապահների միջոցով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համագործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, ներառվում տվյալների բազայում եւ փոխանցվում համատեղ որոնողական խմբերին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքացիների ընդունման կետում օգնության համար ընդհանուր առմամբ դիմել է ավելի քան 2 392 մարդ, այդ թվում՝ 584-ը՝ թեժ գծի հեռախոսակապի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее