▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախում արտահերթի կազմակերպման փողը ո՞վ է տալու»

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես չգիտեմ, ինչի համար ա Ռուբեն Վարդանյանը գնացել Արցախ։ Բայց կա քաղաքական որոշում Արցախը հանձնելու լինի դա իր հետ, թե առանց։ Այսինքն իր պաշտոնանկությամբ ոչ Հայաստանի իշխանությունն ա դառնալու հայրենասեր, ոչ ճգնաժամն ա լուծում ստանալու։ Մեծ հաշվով իրա կյանքում էլ զրո բան ա փոխվելու, ուղղակի կգնա տուն։ 

Հարցը խորհրդարանական ընտրություններն են։ 2 տարի քաղաքական պրոցեսի բացակայությունը Արցախում բացատրվում էր Ադրբեջանի կատեգորիկ դիրքորոշմամբ ու ռիսկերով։ Ադրբեջանը մի դեպքում կարող էր համաձայնվել, եթե ունի երաշխիք, որ Ադրբեջանի հանդեպ մաքսիմալ լոյալ կառավարություն ա ստանալու։ 
Եթե Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել ու նույն ռիսկերը կան, այդ դեպքում դրսից պիտի լինեն երկաթյա երաշխիքներ, որ ընտրությունները կանցկացվեն, հակառակ դեպքում առանց նախագահ ու պետնախարար մնացած շրջափակված, ճգնաժամում գտնվող Արցախը իդեալական թիրախ ա Ադրբեջանի համար։ 

Ու անձամբ ինձ նաև հետաքրքիր ա, արտահերթի կազմակերպման փողը ով ա տալու։ Եթե ալտերնատիվ ճանապարհ կառուցելու փող չկա, կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակից դուրս բերելու փող չկա, արտահերթի վրա գումար ծախսելը արդյոք նպատակահարմար ա հիմա՞: Արդյոք առանց դրա կառավարչական ճգնաժամը հաղթահարել հնարավոր չի՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее