▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. Արծրուն Հովհաննիսյան

Մայիսի 4-ին Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։

Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Զինծառայողն արդեն սկսել է խոսել, նրա մոտ առկա է դրական դինամիկա:

 

 

 

Զինծառայողն այժմ գտնվում է զինվորական կենտրոնական հոսպիտալում։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նա  ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее