▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը

ԼՂ հակամարտության գոտում հայկական կողմը ոչնչացրել է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական զինյալ խմբավորումներից մեկի ղեկավար Հուսեյն Աբոն: Վերջինս «Համզա» խմբավորման երկրորդ առաջնորդն է, որ սպանվել է վերջին օրերին` ԼՂ դեմ մարտական գործողությունների ընթացքում: 

Այս մասին հայտնում է North press agency-ին` հղում անելով տեղի աղբյուրներին:

Ադել Շահիրը` «Համզա» խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատարը, մահացել է մի քանի օր առաջ` չորս այլ զինյալների հետ միասին:

Աբոն առաջինն է այն առաջնորդներից, որ մասնակցել են Ադրբեջանում մարտական գործողությունների անցկացման համար զինյալների հավաքագրմանը:

Նշվում է, որ որոշ տեղեկություններով` Աբոն պատասխանատվություն է կրում Համզայի շրջանի մի քանի խմբավորումների գործունեության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее