▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ռուս զինծառայող է զոհվել` հերոսաբար պաշտպանելով Հադրութը

Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինծառայող Ալեքսանդր Վասիլևիչ Նեչաևը: Այդ մասին հայտնում է «WarGonzo»-ն:

«Նա «Վագների» ինչ-որ մարտիկ կամ առասպելական Պսկովի դեսանտ չէր: Նա սովորական ռուս տղա էր մոլոկանների Լերմոնտովո գյուղից (գտնվում է Հայաստանում), որը զինվորական ծառայություն էր անցնում:

Նա մահացել է մի քանի օր առաջ՝ հերոսաբար պաշտպանելով Հադրութը: Այսօր Վասիլևիչ Նեչաևը թաղվեց:

Երկնքի արքայություն, Սաշա՛: Մենք հպարտանում ենք քեզնով, ռուս զինվոր»,-հայտնում է Տելեգրամի ալիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее