▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ստեղծված իրադրության հարցը Եվրախորհրդարանում

Եվրոպական խորհրդարանը, երեքշաբթի,  իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել  է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում կարևորեց, որ ԵԽԽՎ լիագումար նիստին խորհրդարանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրին և նշեց, թե ապրիլյան այս գործողությունները հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգված հակամարտությունները:

Հատված նիստից. 

Եվրախորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը, դիմելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ասաց, որ ԼՂ ստատուս քվոն կավելացնի բռնության ծավալը:
«Հատկապես մեկ պատճառով, որովհետև Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Նա շարունակել է խախտել հրադադարը ավելի փոքր մասշտաբով և շատ երկար ժամանակով և դա անում է, որովհետև համոզված է, որ բոլոր հայերն այդ տարածաշրջանում պետք է անհետանան»,-ասաց նա և հավելեց, թե այդ պատճառով էլ Մինսկի խմբի համանախագահների որևէ առաջարկ չի ընդունում և չի ուզում որևէ փոխզիջման գնալ:
«Ինչպես հայերը չեն ուզում այլևս փոխզիջում անել մի երկրի, որը հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, դաժան մարդասպանին, ով վերադարձվում է այդ երկրին, և որը չպետք է տեղի ունենար: Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումը կլինի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее