Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 4–ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:


