vivaronews.am-ը գրում է. Իսպանական ասոցացիան, ով պաշտպանում է միասեռականների իրավունքները, Arcopoli-ն դիմում է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալների լիգա, որպեսզի վերջինս հետաքննի «Ատլետիկո» – «Ռեալ» (0:3) հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն դրվագներից մեկում «Ռեալի» հարձակվող Ռոնալդուին համասեռամոլ էր անվանել:
Acropoli-ն պնդում է, որպեսզի լիգան հետաքննություն սկսի այս միջադեպի հետ կապված: Եթե հաստատվի այն փաստը, որ Կոկեն վիրավորել է Ռոնալդուին, ապա կազմակերպությունը կպահանջի պատժել Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանին: Բացի այդ Acropoli-ն իր նամակի մեջ նշում է, որ աջակցում է պորտուգալացուն, ով արդեն երկար ժամանակ է իր հասցեին հոմոֆոբյան վիրավորանքներ է ստանում: