▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Պեպանյան. Նրանց համար, ովքեր կորցրել են բոլոր հույսերը


Գերմանիայում լիակատար անհուսություն էր, ու թե այդ անհուսությունը որքան էր խորը, պատկերացում է տալիս հետևյալ միջադեպը: Ազգայնական կուսակցությունը նոր-նոր սկսել էր իր քարոզչությունը: 1923 թվականին գերմանացի մի մեծահարուստ իր տուն է հրավիրում կուսակցության երևելիներից մեկին, հայտնում, որ հավանում է նրա ելույթները և պատրաստ է իր ողջ կարողությունը նվիրել կուսակցությանը: Սակայն մի պայման է նա դնում ազգայնական գործչի առջև. երբեք և ոչ մի դեպքում չփորձել համոզել իրեն, որ գերմանացիներից հնարավոր է ազգ ստանալ: ՙԳերմանացիները անհույս մի բազմություն են, -գտնում է մեծահարուստը, - և ոչինչ այլևս չի փրկի նրանց՚:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ անհնարին ոչինչ չկա և անհույս համարվող մարդկային բազմությունից հնարավոր է գերհզոր ազգ ձուլել:

Սա հատուկ շեշտվում է մեր այն հոռետեսների համար, ովքեր նկատի ունենալով մեր ժողովրդի վարքի բացասական դրսևորումները` չեն զլանում հուսահատեցնել ամենքին, կրկնելով` ՙԱյսպես եղել է, այսպես կա ու այսպես էլ կլինի՚:

Արծրուն Պեպանյան
ի    գրառումը  

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее