▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվի մենախոսությունը ճաղավանդակում...

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արծվի մենախոսությունը ճաղավանդակում...
Շնորհակալ եմ ինձ վանդակավորողներին, քանզի միայն էստեղ կարող էի հասկանալ, որ իրականում հոգիս է թռչում, իսկ թևերս ուղղակի ստանձնում են հոգուս ուղղեկցողների դերը... Հավատում եմ, որ շուտով նորից թևերս կմիանան իմ ազատատենչ ճախրանքին, սակայն հոգուս միայնակ թռիչքներն ինձ հնարավորություն տվեցին վերևից տեսնել աշխարհի փոքրությունն ու Աստծու մեծությունը, չարի գրեթե աննկատ գոյանքն ու բարու հաստատուն և հավերժ գոյությունը... Այս անհամեմատելի համեմատություններն ինձ համար ծիծաղելի դարձրին դավաճանների գետնասողանքի լորձահետքերը, որոնք ոչինչ են ճախրաղոթքիս մեջ...
Ես ուժեղ եմ, որովհետև հոգիս թռչել գիտի, ես կաղոթեմ էն թույլերի համար, ում տեղից տեղ տեղափոխվելը միայն սողալով է լինում, հա էդ սողացողներին ասեք, որ իրենց սողանքը հեշտացնելու համար դավաճանության պարանից չբռնվեն, այն անպայման կպոկվի ու կգահավիժեն դեպի երկրանգունդը. էդ ժամանակ ոչ մի Արծվաղոթք իրենց էդ անդունդից չի կարող փրկել...
Ամեն դեպքում կարոտել եմ ճաղավանդակից դուրս գտնվող ազատությանը, և միջիցս հորդացող լույսն ուզում եմ փոխանցել իրեն, որովհետև էդ ազատությունը բանտված է խավարով...
Չգիտեմ էս գրածս ինչ էր. մտորում էր, թե գրառում էր, կամ միգուցե փոքրիկ պատմվածք, բայց գիտեմ ում և ինչ երևույթի է նվիրված և եթե սկզբում չվերնագրեմ «Արծվի մենախոսությունը ճաղավանդակում»՝ փակագծերս բացելով վերջում կվերնագրեի՝ «Կալանավայրում տեսակցեցի ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՐԲԱԶԱՆԻՆ»...»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее