«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան քաղաքական պլատֆորմում նոր համագործակցություններ են սպասվում դաշինքների ֆորմատով: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին է պատրաստվում միանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Այսինքն՝ նոր ընտրությունների դեպքում Հայկ Մարությանի և Մեսրոպ Առաքելյանի թիմերը մտադիր են հանդես գալ միասնաբար՝ որպես դաշինք: Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Մեսրոպ Առաքելյանից. վերջինն ասաց, որ Հայկ Մարությանի հետ լավ հարաբերություններ ունի, բայց քաղաքական համագործակցության հարց նրա հետ չի քննարկել: Հարցին՝ բացառում է արդյոք համագործակցությունը Մարությանի հետ, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ որևէ ուժի հետ համագործակցության մասով քննարկում չի եղել»: |
Արդյո՞ք հաջորդ ընտրություններին Մարությանը դաշինքով հանդես կգա «Ապրելու երկրի» հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet