▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյո՞ք ՀՀ-ի քաղաքական վեկտորը կրկին դեպի Մոսկվա է թեքվում». հարց` Արարատ Միրզոյանին

ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ արտգործնախարար Արարատ միրզոյանին լրագրողը հարց հղեց. «Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով քննադատում են Ռուսաստանին, տևական ժամանակ բոյկոտ էր իրականացվում, Հայաստանը չէր մասնակցում Մոսկվայի կառույցների աշխատանքին: Բայց այդ ամենից հետո վարչապետը հանկարծակի որոշեց գնալ ու ԵԱՏՄ նիստին մասնակցել: Արդյո՞ք ՀՀ-ի քաղաքական վեկտորը, որն այս ամիսների ընթացքում տպավորություն էր, թե դեպի եվրոինտեգրում է գնում, այժմ կրկին տեղափոխվում է Մոսկվա: Միրզոյանը հարցադրմեն պնդումների հետ համաձայն չէր: «Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությունը: Այլ բան է, որ տարբեր խնդիրների մասին բարձրաձայնումներ եղել են։

Եթե ասեք, օրինակ, ռուսական պետական հեռուտաալիքներով քննադատվում են Հայաստանի իշխանությունները, հայկական եթերով քննադատվում է Ռուսաստանի այսինչ քաղաքականությունը, ես գուցե համաձայնեմ կամ բանավիճեմ, բայց պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, ճիշտ չէ:

Չեմ կարծում, որ դուք լսած լինեք, թե ԵԱՏՄ-ի մասով մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին, օրինակ, ունեինք ՀԱՊԿ-ի պարագայում։

Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ-ի պարագայում»,- ասաց Միրզոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее