▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք կուղղե՞նք մեր սխալը.խորհուրդներ՝ նախահարձակ լինելու մասին

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը վստահ է՝ Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայկական զեկույցները մեկ օրվա արդյունք չեն:

«Հայկական կողմն իր սխալը հիմա գիտակցում է, բայց արդյո՞ք մենք կուղղենք այն»,-հարցնում է պատգամավորը՝ շտապելով խորհուրդ տալ.

«Պետք է մտածել, թե ինչ պետք է անենք վաղը: Ինչ չի արվել երեկ, սրա  դասերը ուրիշ են: Տարբեր սցենարներով կարելի է առաջ գնալ, օրինակ՝ պատրաստել նոր զեկույցներ, բարձրաձայնել կարևոր խնդիրներ: Անհրաժեշտ է այնպես անել, որ այդ զեկույցի մասին շատ արագ մոռանան ու այն մեզ համար գլխացավանք չդառնա: Մենք նմանատիպ փորձ ունեցել ենք ՄԱԿ-ում. 4 բանաձևերի բոլոր կոչերը Ադրբեջանի դեմ էին, անհրաժեշտ է օգտագործել այդ  փաստաթղթերը»

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրերով զեկույցների քննարկումը: 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց Մարկովիչի բանաձևը։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее