▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքը ցանկանում է ընկերություն անել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով

Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են բարեկամ լինել հանրապետության հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ընթացքը։

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ: Մենք բացարձակապես որևէ նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջանակի վերաբերյալ, ինչպես ուզում եք՝ անվանեք, մենք երբեք ինչ–որ մեկի հետ ընկերություն չենք անում՝ ինչ–որ մեկի դեմ»,- ասել է Լավրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее