▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին». Արթուր Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին.
Երեկ, ռուսական «Россия 1» հեռուստաընկերությունը անդրադարձ է արել «Արարատ» հայկական կոնյակի ներմուծման արգելքին:
Վստահ եմ, որ «Արարատ» կոնյակի Ռուսաստան արտահանման հնարավոր արգելքի պատմությունը ցույց է տալիս, որ արևմտյան ներդրողների հետ գործ ունենալը մեղմ ասած սխալ է։
«Արարատ» կոնյակը լեգենդար ու եզակի ապրանքանիշ է, որը ստեղծել է մեր ժողովուրդը դարերով։ Երևանի կոնյակի գործարանի հիմնական շուկան (80%), ինչ էլ ասես, մնում է Ռուսաստանը, իսկ ներմուծման արգելքը նշանակում է, որ ընկերությունն անմիջապես հայտնվելու է սնանկության վտանգի առաջ, իր հետ սնանկության տանելով գյուղատնտեսությունը՝ խաղողագործներին։ Արդյո՞ք կառավարությունը կարող է պաշտպանել Հայաստանի ազգային ժառանգությունը. այս հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է, ո՛չ:
Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում երկիրը ապահովելու և նորմալ բիզնես վարելու միակ միջոցը արևմտյան «գործընկերներից» հեռու մնալն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее