ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կտրուկ է արձագանքելու սադրիչ հայտարարություններին, բայց երբեք չի ձգտելու առճակատման արևլյան և արևմտյան գործընկերների հետ:
«Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են մեզ վախեցնել ոչ միայն պատժամիջոցներով, այլև ներքին խնդիրների սրումով: Կցանկանայի իմանալ՝ ինչ նրանք նկատի ունեն:Արդյո՞ք հույս ունեն վատթարացնել սոցիալ-տնտեսական վիճակը և դրանով առաջ բերել մարդկանց դժգոհությունը: Մեր կարծիքով՝ նման հայտարարություններն անպատասխանատու են և ագրեսիվ, ուստի համապատասխան ձևով դրանց կարձագանքենք»,-հայտարարել է Պուտինը, ապա հավելել.
«Միևնույն ժամանակ մենք առճակատման չենք գնա մեր գործընկերների հետ»: