▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմուտքի ջանքերը խոչընդոտում են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին: Նա հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրում ՌԴ հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները կիրագործվեն:

Զախարովան, մասնավորապես, նշել է. «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, որտեղ հույս կա, որ կողմերը (խմբ. Հայաստանը և Ադրբեջանը) ՌԴ հետ միասին մշակված խաղաղ նախաձեռնությունները կիրագործեն»:

Զախարովան պնդաճակատություն է որակել Արևմուտքի՝ Հարավային Կովկաս ներթափանցելու փորձերը: Դիվանագետի խոսքով՝ այդպիսի քաղաքականությունը ոչ թե հակամարտության կարգավորման նպատակով է իրականցվում, «այլ ճիշտ հակառակ նպատակերով»: «Ցավոք սրտի, երկար տարիներ է, ինչ այստեղ ևս նկատում ենք այդպիսի միտում: Այժմ Արևմուտքն ավելի ակտիվ է»,- հավելել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее