▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմուտքին ասում է՝ ես ձեր Ջոնն եմ, ռուսներին ասում է՝ ձեր Նիկոլայն եմ․ կարողանում է խաբել»․ Սամվել Կարապետյան

«Փաշինյանի պատվերն էր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ուժեղ հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը`անդրադառնալով իր անձնագրում «ФСБ»-ի նշում ունենալու մասին շրջանառվող լուրերին։
Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է այդպիսի պատվեր տալ ՌԴ կառույցներին, Կարապետյանը պատասխանեց․ «Ինքը նորմալ դեր ունի այնտեղ, մի՛ կասկածեք, նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում․․․ Ինքը ոչ միայն ռուսամետ է, այլ նա Արևմուտքին ասում է՝ ես ձեր «Լիմոնադնի Ջոնն» եմ, ռուսներին ասում է՝ ձեր Նիկոլայն եմ․ ով ինչքան հավատում, հավատում է։ Նիկոլ Փաշինյանը ինչպես հայ ժողովրդին խաբեց այդքան տարի, այնպես էլ կարողանում է այդ երկրներին խաբել․․․ Տարիներ շարունակ նա խաբելու իր ունակությունները ցույց է տալիս»։

***

«Մենք ոչ միայն գործընկերներ ենք, այլ նաև ընկերներ ենք
Իրենք, վստահ եմ, Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումներին։

«Ծառուկյանը ուժեղ, հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի, և ընդդիմության հետ կմասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին»,- հավելեց Կարապետյանը։

***

«Մեր ռեյտինգը սկզբից մինչև վերջ շատ բարձր է եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել կարապետյանը։

«Հենց որ մեր ձայները գողացան, մեր ռեյտինգը ընկավ»,- ընդգծեց Կարապետյանը։

***

Լրագրողի՝ համակերպվե՞լ եք, որ ընդդիմության առաջնորդ դարձաք՝ վարչապետի փոխարեն. այդպես էիք ուզում, բայց փաստորեն ընդդիմության առաջնորդն եք հարցին, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Ես այդպես չէի ուզում, դուք էիք այդպես ուզում... Ինձ թվում է՝ դուք էլ էիք շատ ուզում դա»:

***

Դատարանի բակում արձագանքելով լրագրողի՝ ասում եք՝ մի անգամ է լինելու իշխանափոխությունն ու վերջնական, ե՞րբ է ծրագրվում, Սամվել Կարապետյանը պատասխանել է. «Դրա համար մի քանի տրիգերներ են պետք. մենք ուշադիր ենք լինելու, տրիգերների առկայության դեպքում կլինի թե՛ փողոցային պայքար, թե՛ ԱԺ-ում պայքար: Ամեն ինչ միասին պետք է լինի»:

***

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, ասել է, որ ապօրինությունները շարունակվում են. «Էդ մարդու չուչելներն էլ գողացան»: Դիտարկմանը՝ առյուծներին էլ քնեցրին, նշել է. «Դե առյուծներին, ոչինչ, կզարթնեցնեն, կտանեն ԱԺ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее