Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արևմտյան Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել հունվարի 6-ին Մարսելի«Օլիմպիկի» դեմ ընկերական հանդիպմանը:
Ընտրանի հրավիրված ֆուտբոլիստներն առաջին մարզումն են ացկացրել:
Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրանցված է չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիայում (ConIFA) 2015 թվականի մայիս ամսից:
Ֆեդերացիայի կայքը ներկայացրել է նաև հավաքականի առաջին ֆուտբոլիստին` շվեյցարական «Սերվետի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հրաչ Յագանին:
Բոլոր լուսանկարները կարող եք տեսնել այստեղ