▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեն Մկրտչյանը մերժել է Գևորգ Պետրոսյանի բանավեճի հրավերը. ինչի՞ շուրջ է պատգամավորների անհամաձայնությունը

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մերժվեց «Արհմիությունների մասին» օրենքի նախագիծը ԱԺ բերելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը:

 

 

 

 

«Նիստից հետո նախագծի վերաբերյալ լրատվականներից մեկին հայտնած տեսակետից հետո նախագծի հեղինակ, ԲՀԿ-ից իմ գործընկեր Գևորգ Պետրոսյանն ինձ հրավիրել է բանավեճի։ Քանզի նիստը ամբողջությամբ լուսաբանվել է, բոլորը լսել են պրն Պետրոսյանի փաստարկները, ընդդիմախոսների, այդ թվում իմ հակափաստարկները, որոնք անփոփոխ են, թեման ինձ համար համարում եմ փակված, բանավեճի անհրաժեշտություն չեմ տեսնում»,- գրել է նա։

 

 

Արեն Մկրտչյանը Գևորգ Պետրոսյանին շնորհակալություն է հայտնել իր «տեսակետը չընդունելով այն կարևորելու և դրա արդյունքում բանավեճի հրավերի համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее