«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու գործը մինչև այժմ շարունակում է քննել Հատուկ քննչական ծառայությունը: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ մինչև այժմ միայն հարցաքննություններ են եղել, ցուցմունքներ են վերցրել իրենից, և ինքը պատմել է այդ օրվա դեպքի բոլոր մանրամասները:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ մեկ անգամ էլ առերեսում է կազմակերպվել: ՀՔԾ աշխատակիցները առերեսում կազմակերպել են Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանության աշխատակից, Մերձավանի բնակիչ 1990 թ-ի ծնված Արթուր Ղազարյանի հետ, ով ապրիլի 9-ին կարմիր բերետով էր: Նա առերեսման ժամանակ ասել է, որ ինքը օրենքի շրջանակներում է խփել Արմեն Մարտիրոսյանին:
«Միայն մեկ ոստիկանի հետ է առերեսումը եղել՝ մալինվի բերետովի, ինքը առերեսման ժամանակ ասաց, որ ինքը օրենքը չի խախտել ինձ խփելով և գործել է օրենքի շրջանակներում, ասաց նաև, որ ես սկզբից իրեն եմ խփել, հետո էլ ինքն է խփել, և վերջացել է այսքանով»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է « Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Առավել մանրամասն՝ այստեղ