▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. «Աստղիկ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:

shamshyan.com-ը հայտնում է, որ ականատեսները հայտնում են, որ մեկ այլ վիրավոր էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Առեղծվածային դեպք Երևանում.  «Աստղիկ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ հայտնաբերվել է  հրազենային վնասվածքով  տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 33-ամյ Հենրիխ Հովհաննիսյանն է, իսկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները:

Այս պահին նրանք որոնողական աշխատանքներ են իրականացնում ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի և 4-րդ գյուղի տարածքում, այդ թվում՝ գերեզմաններում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее