▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգելում են մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ՝ 37 հոգի բերման է ենթարկվել

Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: 
Փետրվարի 2-ին և 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների ու պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 37 կանայք:

 

 

 

 

 

 

Նպատակն է՝ արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ, նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին: Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր: 
Ոստիկանությունը հաղորդում է, որ միջոցառումները շարունակական են լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее