Արգենտինական Պրիմերայի աստղերից Լուկաս Զելարայանը շարունակում է փայլել: Ազգությամբ հայ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Բելգրանո» ակումբում, որն ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Զելարրայանը 23 տարեկան է, ունի 172 սմ հասակ, հանդես է գալիս ինչպես փլեյմեյքերի դիրքում այնպես էլ հարձակման եզրերում:
Հարազատ ակումբում անցկացրած երեք մրցաշրջաններում մասնակցել է 57 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ: Լուկասի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 4 միլիոն եվրո, իսկ մեր հավաքականի ֆուտբոլիստներից ավելի բարձր արժեք ունեն միայն Մխիթարյանն ու Մովսիսյանը, համապատասխանաբար 18 և 7 միլիոն:
Տեսանյութում ներկայացված են Զելարրայանի մասնակցությամբ լավագույն դրվագները: Սա ուղղակի դիտել է պետք ...
First Armenian Front (FAF) ֆեյսբուքյան էջ