▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգիշտի Կիվիրյանին կկալանավորե՞ն

galatv.am-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Արգիշտի Կիվիրյանին կանչել են ՀՔԾ մեղադրանք առաջադրելու համար:  Քաղաքացիական ակտիվիստները անհանգստացած են, նրանց համոզմամբ՝ Արգիշտի Կիվիրյանին սպառնում է կալանավորում: «Արգիշտիին սպառնում է կալանավորում, ռեժիմը ակնհայտ սկսել է ակտիվ, արժանապատիվ և պայքարող քաղաքացիների դեմ պայքար և ամեն գնով փորձելու է մեկուսացնել իրենց: Արգիշտի Կիվիրյանը մնում է ռեժիմի գլխավոր թիրախներից մեկը»,-գտնում է ակտիվիստ Անի Կաղինյանը:

Այդ իսկ պատճառով այսօր` ժամը 16:00-ին նախատեսված է ակցիա ՀՀ գլխավոր դատախազության մոտ:

Իսկ ՖԲ սոցիալական ցանցում ստեղծվել է հատուկ խումբ` «Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված ապօրինի գործի դեմ բողոք» անվամբ, որի անդամները հայտարարություն են տարածել.

«Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ ընթանում է ակնհայտ քաղաքական հետապնդում: Ռեժիմի կողմից կա հստակ պատվեր ամեն ձեւով խոչընդոտել Արգիշտի Կիվիրյանի հասարակական և մասնագիտական գործունեությունը: Այսօրվա դրությամբ Արգիշտի Կիվիրյանի դեմ կա չորս վարչական վարույթ եւ մեկ քրեական գործ։ Չորս վարչական վարույթներն էլ ակնհայտ կոպիտ խախտումներով են իրականացվել, այդ ընթացքում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն եւ ոչ մի քրեական գործ հարուցված չէ։ 

Կոմիտաս 5-ում ս.թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցած ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները, մեկուսացնելով Արգիշտիին ոստիկանական մեքենայում, դաժան ծեծի են ենթարկել իրեն, նույնիսկ փորձ է արվել իրեն խեղդել: Այդպես Արգիշտի Կիվիրյանին հասցրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղից տարել են հիվանդանոց, եւ թեեւ առկա են նրան ծեծի ենթարկելու բազմաթիվ փաստեր (լուսանկարներ, տեսագրություններ, վկաներ և այլն), սակայն քրեական գործ հարուցվել է ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, թե իբր Արգիշտի Կիվիրյանն է հայհոյել եւ հարվածներ հասցրել ոստիկանին: Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն` Քրեական օրենսգրքի 316 հոդվածով: Մինչ այսօր Արգիշտին այդ գործով ներկայացել էր որպես վկա, իսկ նոյեմբերի 7-ին Արգիշտիին կանչել են ՀՔԾ` մեղադրյալի կարգավիճակ առաջադրելու համար...»: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее