▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգիշտի Կիվիրյանն ու ևս 3 ակտիվիստ դատարկ դդում էին տարել նախագահական՝ նվիրելու Սերժ Սարգսյանին

Արդեն տեղեկարել ենք, որ Բաղրամյան պողոտայից  բերման  են ենթարկվել  հելոուինի կոստյումներով ու դիմակներով քաղաքացիներ, որոնց թվում է  քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը:

Newsbook.am, գրելով, որ բերման ենթարկվածները  գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում, նշում, է որ Արգիշտի Կիվիրյանն ու ընկերները Կրակոտ Դդումի տոնի կապակցությամբ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող նախագահական նստավայրի մոտ դատարկ դդում էին տարել՝ նվիրելու Սերժ Սարգսյանին, ինչն էլ իրենց բերման ենթարկելու պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանի համար նախատեսված դատարկ դդումը տեղադրելիս եղել է Anonymous-ի դիմակով, ինչն էլ սարսափեցրել է ոստիկանության աշխատակիցներին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее