▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք․ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ դիմելով իրեն դատի տված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նա «լայվով» ցուցադրեց աղբակույտեր՝ դրանց առկայությունը համարելով ոչ համահունչ քաղաքապետի արժանապատվությանը․
«Մինչ մենք այստեղ արժանապատվություն ենք որոնում, ոմանք կորցրել են իրենց արժանապատվությունը եւ դատական հայցերի միջոցով փորձում են գտնել իրենց արժանապատվությունը։ Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Իսկ այն ինչ այս պահին արձանագրում եմ ես, արժանապատվության հետ համահունչ չէ»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Ավելի վաղ Asekose.am-ը հատնել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее