«Թաթոյան» հիմնադրամը հայտնում է․ «Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ` Ադրբեջանի խորհդարանում մարդու իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես, քննարկվել է Արման Թաթոյանի գործունեությունը (մի մասի մեջբերում), թե իբր 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստանն ուներ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան, այլ մարդու իրավունքների բռնաբարման կոմիսար, որ Ադրբեջանի դեմ էր գործում, ելույթներ էր ունենում, նվաստացնում էր ադրբեջանցի ժողովրդին և առաջ տանում Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»։ Այնուհետև, գովաբանելով ադրբեջանական իշխանությանը և Ադրբեջանի մարդու իրավունքների համակարգը` աշխարհին ու հատկապես Ֆրանսիայի նախագահին արվել են Ադրբեջանն ավելի լավ ճանաչելու կոչեր: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանության շահերից չէր բխում, երբ արձանագրում էինք և շարունակում ենք արձանագրել խոշտանգումների, սպանությունների ու այլ պատերազմական հանցանքների ապացույցներ, երբ արձանագրում էինք իշխանության կողմից հովանավորվող ատելության ու ռասիզմի աստիճանը հայերի նկատմամբ: Ժողովուրդների միջև խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց համոզված ենք, որ իրական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ արմատախիլ արվի իշխանության հովանավորությամբ ռասիզմն ու ատելությունը, երբ հայասպանությունը կստանա իրական պատիժ, այլ ոչ թե կարժանանա Ադրբեջանի պաշտոնայների բարձր խրախուսանքների»: |
Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ` Ադրբեջանի խորհդարանում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet