Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնապանության փորձի փաստով։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե » եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։

Մինչ կժամանեին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Հայր Մկրտիչին հաջողվում է փրկել աղջկա կյանքը, ու արդեն ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ աղջկան տեղափոխում են ոստիկանությանՎաղարշապատի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Նվարդ Գ.-ն է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


