▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում կատարված սպանությունից հետո խուզարկել են Դոն Պիպոյի բնակարանը

Այսօր խուզարկություն է իրականացվել քրեական հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տանը։

Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ Հայաստանի քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել ենթադրյալ սպանության մեջ կասկածյալներ համարվող անձանց բնակարաններում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին՝ Վաղարշապատի Վազգեն Առաջին փողոցում մի երիտասարդ է սպանվել։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, սպանվածը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի թիկնապահներից էր։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ սպանված տղամարդը 29 տարեկան է։ Նույն օրը «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее