Երեկ կայքերից մեկի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեկնաբանելով ոչ իշխանական 4 ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջը, մի քանի տարօրինակ մտքեր է հայտնել. մասնավորապես՝
• «Հայաստանի քաղաքական դաշտում Սահմանադրությունից բխող մեխանիզմներն այնպիսին են, որ Կառավարության հրաժարականի կամ «չհրաժարականի» հարցը որոշվում է բացառապես քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի և երկրի Նախագահի կողմից»:
• «Ընդդիմության սիմվոլիկ հրաժարականի պահանջը սահմանադրական մեխանիզմ չէ, և իրական քաղաքականության մեջ նույն ազդեցությունը կունենա, ինչ ոչ իշխանական ուժերի՝ Կառավարության հրաժարականի պահանջը: Մոտավորապես նույնն է լինելու, ինչ մենք՝ Հանրապետականներս, պահանջենք «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրաժարականը ԲՀԿ ղեկավարի պաշտոնից կամ` Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ ՀԱԿ նախագահի պաշտոնից»:
Նախ երևի թե պրն. Աշոտյանը մոռացել է, որ դեռևս ոչ վաղ անցյալում, անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր դրել այդ հարցը, որ եթե կառավարությունը չապահովի 7% տնտեսական աճ, ապա այդ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Սա որպես հիշեցում:
Հիմա անդրադառնանք նրան, թե ինչի՞ համար թեպետ ոչ Սահմանադրորեն, կառավարության հրաժարականի պահանջ կարող են բարձրացնել նաև ոչ իշխանական 4 ուժերը։ ԲՀԿ համագումարի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, ով կոչ էր անում բոլոր քաղաքական և հասարակական ուժերին կոնսոլիդացվել՝ երկրում առկա խնդիրները լուծելու համար (ինչը և այսօր իրականացվում է) իշխանական ուժերի համար լուրջ մտատանջությունների առիթ է հանդիսացել։ ՈՒ քանի որ քաղաքական և հասարակական ուժերի կոնսոլիդացումը իրավմամբ ողջունեց նաև հասարակությունը, այդ իսկ պատճառով էլ կառավարության հրաժարական պահանջելու հարցը որոշվում է ոչ միայն ոչ իշխանական 4 ուժերի կողմից, այլև հասարակության ովքեր իրենց քվեն վստահել են ոչ իշխանական ուժերին և այս պարագայում բնավ կապ չունի, որ խորհրդարանում մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն։
Եվ երկրորդ, փաստորեն ՀՀԿ փոխնախագահի մտածողությամբ վարչապետի հրաժարականի պահանջ նույնն է, թե կուսակցության նախագահի հրաժարական:Այստեղ էլ ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում,մի ՞թե պրն.Աշոտյանը չի հիշում թե ով է ՀՀԿ կուսակցության նախագահը:
Հ.Գ.
Քանի որ պրն. Աշոտյանը բժիշկ է մասնագիտությամբ, հիշեցնենք նրան, որ եթե չի կարողանում մարսել այն հանգամանքը, որ կառավարության հրաժարական կարող են պահանջել նաև ոչ իշխանական 4 ուժերը, խորհուրդ ենք տալիս օգտագործել Mezim Forte, այն նպաստում է մարսողական համակարգի բարելավմանը։