ՕԵԿ-ը սկսել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: ՕԵԿ-ի համամասնական ցոցակի առաջին տեղը զբաղեցնող Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր ելույթում նշել է, որ ծանոթ է Երեւանի բոլոր թաղերին, չկա այնպիսի մի վայր որտեղ հետք թողած չլինի կամ առնչություն չունենա:
-Չկա մի այդպիսի տարածք , որտեղ կամ երաժշտությամբ կամ սպորտով չեմ զբաղվել: Տղաները կիմանան եւ կհիշեն, գնում ղայթան ու հոլ էինք խաղում, ծեծ էինք ուտում` ծեծում էինք: Ինչպես կասեր մեր Տիգրան Կարապետիչը` Զանգուի ջուր էինք խմում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Երեւանը այնպիսին լինի, որ բոլորս տեսնենք եւ հպարտությամբ ասենք, որ սա մեր տունն է,-ասել է Արմեն Երիցյանը:
Տեսանյութը` henaran.am-ի: