Արտակարգ Իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պատասխանել է համացանցում տարածված տեսակետին, ըստ որի օգտատերերի մի մասե երեկ Դավիթաշենի կամուրջի վրա ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի կողմից 32-ամյա երիտասարդի ինքնասպանության կանխումը, վատ շոու են համարում և չստացված PR:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկատվության` քաղաքացիները, երբ նկատել են տղամարդուն՝ կամրջի եզրին կանգնած, ահազանգել են ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ժամանել են փրկարարները՝ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ:
Ամեն ինչի մեջ վատը փնտրող որոշ մարդիկ անհիմն ոգևորվել են ու փորձում եմ կասկածի տակ առնել Արմեն Երիցյանի կողմից ինքնասպանության փորձի կանխումը: Այդ մարդիկ պարզապես չեն ճանաչում նախարար Երիցյանին:
Արմեն Երիցյանը այն եզակի պաշտոնյաներից է, ովքեր շինծու PR-ի կարիք չունեն. նրա մասին իր գործերն են խոսում ... Ովքեր հիշողություն ունեն ու հիշում են ԱԻՆ-ը 3 տարի առաջ ու տեսողություն ունեն և տեսնում են ԱԻՆ-ը այսօր, կարող են վկայել ասվածի ճշմարտությունը:
-Ամեն ինչի մեջ վատը փնտրող որոշ մարդիկ անհիմն ոգևորվել են ու փորձում եմ կասկածի տակ առնել Արմեն Երիցյանի կողմից ինքնասպանության փորձի կանխումը: Այդ մարդիկ պարզապես չեն ճանաչում նախարար Երիցյանին: Արմեն Երիցյանը այն եզակի պաշտոնյաներից է, ովքեր շինծու PR-ի կարիք չունեն. նրա մասին իր գործերն են խոսում ... Ովքեր հիշողություն ունեն ու հիշում են ԱԻՆ-ը 3 տարի առաջ ու տեսողություն ունեն և տեսնում են ԱԻՆ-ը այսօր, կարող են վկայել ասվածի ճշմարտությունը,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Կարապետյանը: