▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Երիցյանն առաջարկում է նկարահանել Կոմայգու նույնասեռականներին և միանգամից օնլայն YouTube գցել

Քաղաքապետ ընտրվելու դեպքում ՕԵԿ թեկնածու Արմեն Երիցյանը մտադրված է Կոմայգին մաքրել համասեռամոլներից. այս մասին Երիցյանն ասել է Aravot.am-ի հետ զրույցում ու վստահեցրել է, որ  այգում հավաքված նույնասեռականներն ու տրանսվեստիտներն այլեւս չեն խանգարելու հարակից շենքերի բնակիչների հանգիստը. «Կարճ լուծում կա դրան: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում և այգում կատարվածը միանգամից online YouTube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաեւ մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է: Իսկ լուծում համար երկու, պետք է անպայման խնդրենք` մեր ոստիկաններին ակտիվացնեն ծառայությունը այգում եւ մեր երեւանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ մեր երեխաները նման բաներ չտեսնեն»:

Հարցին, թե ինչու խնդրին մինչ այսօր լուծում չի տրվում, Արմեն Երիցյանը դժվարացել է ասել. «Չեմ մտածել այդ մասին, որովհետեւ արտակարգ իրավիճակների նախարար եմ եւ իմ խնդիրներն ունեմ: Ես առաջարկում եմ` ինչ կարելի է անել հետո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее