▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. վիճակը ծանր է

«rambler.ru»-ն գրում է, որ այսօր Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է:

Նա այժմ գտնվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում: 

Ավելի վաղ՝ Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթված էր ստացել: Բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի 82-ամյա դերասանը ամուսնալուծվեց իրենից 44 տարի փոքր կնոջից`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, սակայն մինչ այսօր ամուսնալուծության հետ կապված աղմուկը չի դադարում:  

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее