Այսօր ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն):